Նվաստացման ու անզորության օրակարգը փոխարինեք պայքարի օրակարգով․ Սուրեն Պետրոսյանի կոչը երևանցիներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

BQ8aEGIikj5vfAxqnjkxFDYla9ugfknZAKbGCCaC

Հանրային հեռուստաընկերության եթերում կայացած բանավեճի ավարտին քաղաքական ուժերի առաջին դեմքերը փոքրիկ կոչով հանդես եկան։  

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար և քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը ևս մեկ անգամ կոչ արեց երևանցիներին պայքարել ու կողմ քվեարկել պայքարի օրակարգին։ 

«Այս ընտրությունը արտահայտելու է մեր բոլորի առաջնահերթությունները։ Իրականում մեր առաջնահերթությունները կանաչն ու տրանսպո՞րտն է, թե՞ ավելի գլոբալ խնդիրները, որոնց առաջնային պատասխանատուն ու կրողը պետք է լինի երևանցին։ Երևանցին այդ քվեով իր ուղերձն է տալու ո՛չ միայն Հայաստանին, այլ ողջ հայությանը, որտեղ արտահայտված են լինելու իր առաջնահերթությունները։ Հետևաբար խնդրում եմ ձեր քվերակությամբ ցույց տվեք և մի՛ համակերպվեք ստեղծված օրակարգին, նվաստացման ու անզորության օրակարգը փոխարինեք պայքարի և արժանապատվության օրակարգով», - ասաց նա։ 

Հիշեցնենք, որ Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որ ավագանու ընտրություններին մասնակցում է բացառապես քաղաքական օրակարգով, այն անվանելով ինքնության հեղափոխություն։

--00—ՅՄ