Մինսկը խորապես մտահոգված է Հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի սրմամբ․ Բելառուսի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

հ

Բելառուսը խորապես մտահոգված է Հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի սրմամբ, որն ուղեկցվում է մարտական գործողություններով՝ նշված է Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ։Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

«Վճռականորեն ելնում ենք այն փաստից, որ ամենաբարդ հակամարտությունների երկարաժամկետ և կայուն լուծումը հնարավոր է բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Այս կապակցությամբ բոլոր կողմերին կոչ ենք անում անհապաղ գործուն միջոցներ ձեռնարկել կրակը դադարեցնելու և մարդկային զոհերը կանխելու համար։

Դրա համար սկզբունքորեն կարևոր է վերադառնալ գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում ռացիոնալ և փաստարկված երկխոսության ուղի՝ թույլ չտալու համար հատել Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման՝ նախկինում ձևավորված նախադրյալները։

Իր կողմից Բելառուսի Հանրապետությունը պատրաստ է բոլոր հասանելի ձևաչափերով ջանքեր գործադրել՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար»,- հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ից։

 

--00—ԼՀ