ՊԲ-ն ինչքա՞ն դիմակայեր, ձմեռը մայկա-տռուսիկով փողոց կարա՞ս դուրս գաս, Արցախը Սյունիքին էր պաշտպանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Այնքան անհեռատես ենք, որ զգալի ստրկամիտ հատվածին չբացատրեցինք, որ քանի Արցախը կար, մենք ապահովված էինք դեպի Սյունիք անսպասելի հարձակումներից, Արցախը վահան էր հանդիսանում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը։

«Արցախում, ինչպես որ Հայաստանում, բյուրոկրատական վիշապ համակարգ է ստեղծվել, կես ժամվա գործը տարիներով չի լուծվում։ Պատերազմից հետո միգուցե Արցախի պաշտպանության բանակը ամբողջապես վերականգնվելու հնարավորություն չուներ, բայց ՊԲ-ն որ հայկական ԶՈւ բանակային կորպուսներից ամենա ուժեղն էր, պարզ էր, որ թուրքերը ուզում էին մասնատել ու ոչնչացնել, պետք էր արագ գործել։ Ձմեռը մայկա-տռուսիկով փողոց դուրս գաս չես հիվանդանա՞, մեռնի, գոնե մի քրքրված շուբա պիտի հագնես, որ չմեռնես»,- ավելացրեց Վարդանովը։

Դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ից դուրս գալն ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար, Վարդանովը նշեց․ «Ինչ-որ մեկի կապրիզով անվտանգային կառույցի հետ ընդհարվելը կամ մյուսին սիրաշահելը կործանարար կարող է լինել։ Իսկ ե՞րբ ենք աշխատելու, որ անկախ լինենք, Սպարտակի ստրկական բանակի պես պայքարենք, միշտ հույս ենք դնում աստվածային աշխարհաքաղաքական ուժերի վրա՝ ամենայն ԱՄՆ, ամենայն ՌԴ, ու դա հանգեցրեց այս ամենին։ Եթե մեզ ստիպել են անբարո կնոջ պես «Տեցի կռուգում» կանգնել, չէին արգելել մի քիչ մարզվել, մաքուր լինել, որ ավելի թանկ անբարոյական կին լինենք, մեզանից արժեք կներկայացնեինք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ