Հազարամյա պատմության ավարտը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Screenshot_48

Արցախում միշտ են ապրել հայերը: Համենայնդեպս, էթնոգրաֆիային (այդպիսի գիտություն կա) հայտնի չէ փաստ, որ Արցախում հայերից առաջ ուրիշ էթնիկ միավոր է բնակվել: Այս մասին «Առավոտ» օրաթերթի համար հոդվածում նշել է պ.գ.թ. Միհրան Հակոբյանը։

Ինչ վերաբերում է քաղաքական հարթությանը, ապա հայերի պատմության մեջ Արցախը բացառիկ նշանակություն ունի, քանզի Արցախը միակն է, որ անշեղորեն ունեցել է պետականակերպ ինքնուրույնություն: Սկսած Վանի թագավորությանը հաջորդած ժամանակաշրջանից, Արցախը, երբեմն լինելով ընդհանուր հայկական պետականության կազմում, երբեմն` չլինելով, անշեղորեն պահպանել է պետականակերպ ինքնուրույնությունը` միաժամանակ ազգային ինքնության ձեւավորման եւ զարգացման հարցերում լինելով հայության կարեւորագույն կենտրոններից մեկը

 Բնավ պատահական չէ, որ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն առաջին հայկական դպրոցներից մեկը հիմնադրել է Ամարասի վանքում:

Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների Հայաստանի շրջանում, ինչպես եւ Հայաստանի «անտիկ» պատմության ու վաղ միջնադարում Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջեւ Հայաստանի բաժանումների, այնուհետեւ 7-րդ դարի արաբական արշավանքների շրջանում պատմությանը հայտնի չէ դեպք, որ հայկական Արցախը (անկախ նրանից, թե որ տերության գերիշխանությունն է ճանաչել) պետության կամ պետական ինքնավարության ատրիբուտներ չի ունեցել:

10-րդ դարում Բագրատունյաց թագավորության անկման պահին Արցախում արդեն իսկ գործում էին կայուն պետականակերպ ինստիտուտներ` հայկական իշխանությունների տեսքով: Հետագա իրադարձությունները` 11-րդ դարի սելջուկ-թուրքական ցեղերի ներթափանցումը տարածաշրջան, 12-րդ դարում Զաքարյանների իշխանապետության ազատագրական պատերազմները, 13-րդ դարի մոնղոլական արշավանքները, 14-րդ դարի Լենկ Թեմուրի արշավանքը, 15-րդ դարում կարա-Կոյունլուների, հետո նաեւ աղ-Կոյունլուների տիրապետությունը, Հարավային Կովկասի համար 16-17-րդ դարերի թուրք-պարսկական պատերազմները  զգալի վնասներ են հասցրել, բայց որպես հայկական պետականակերպ միավորում՝ Արցախը պահպանվել է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ