Ձկան ապօրինի որսի կանխարգելման նպատակով ՊԵԿ-ը հիշեցնում է տուգանքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ձկ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ձկան ապօրինի որսի կանխարգելման նպատակով հայտնում է, որ ապօրինի ձկնորսությամբ զբաղվողները «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի գործունեության հայտնաբերման դեպքում կտուգանվեն ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ձեռնարկատիրական եկամտի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։

ՀՀ հարկային օրենսգրքի 219-րդ հոդվածի համաձայն` բնօգտագործման վճար վճարող, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք մինչև օրենքով սահմանված կենսապաշարների օգտագործումը պետք է հայտ ներկայացնեն համապատասխան լիազոր մարմին և վերջինիս կողմից այն բավարարվելու դեպքում իրականացնեն համապատասխան գործունեություն: 

Նշենք, որ ՀՀ կառավարության 2023 թ. հունիսի 22-ի N 1016-Ն որոշմամբ սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման ժամանակավոր արգելք 6 ամիս ժամկետով։

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արգելվում է ներմուծել ջրային կենսաբանական պաշարների որսի այնպիսի միջոցներ, որոնց ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2015 թ. փետրվարի 5-ի N 90-Ն որոշմամբ։

--00—ԼՀ