Երգով, ծիծաղով մահվան դաշտ գնալ՝ սա է հայի կերպարը. Պարգև սրբազան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

«Պիտի ասեմ, որ հիացած եմ մեր երիտասարդ սերնդով, քանի որ Ապրիլյան պատերազմի օրերին նրանցից ոչ մեկը խրամատը չլքեց»: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Դա մի ֆենոմենալ երևույթ էր: Եվ դա ես համարում եմ իրենց ծնողների շնորհքը, որ դաստիարակել են այսպիսի ոգով»,- նշեց Պարգև Սրբազանը:

Խոսելով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլի վերաբերյալ` նա ընդգծեց, որ բանակցություններն անհրաժեշտ են. ավելի լավ է բանակցել, քան`պատերազմել: Ըստ նրա`հայկական կողմը միշտ կողմնակից է եղել խաղաղ պայմաններում, կլոր սեղանի շուրջ խնդիրը լուծելուն:

Արցախի թեմի առաջնորդն անդրադարձավ նաև Ստեփանակերտի Մայր տաճարի կառուցման գաղափարի առաջացմանը և եկեղեցու կառուցման վայրի ընտրության ժամանակ տեղի ունեցած պատմությանը:

Մանրամասները` տեսանյութում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս