Ըստ Պուտինի, նախորդ իշխանությունների բանակցությունների գլխավոր թեման եղել է Արցախի կարգավիճակի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

387860878_10230962026057802_1523650587149081860_n

Այսօր ՌԴ նախագահը, մամլո ասուլիսում հստակեցրեց երկու կարևոր հարց: Փաստերը վաղուց հայտնի էին, սակայն ևս մեկ անգամ հնչեցվեցին ՌԴ ամենաբարձր մակարդակով: Այս մասին գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«1. Արցախի կարգավիճակի հարցը փակել է Նիկոլ Փաշինյանը` 2022թ. Պրահայում արված և քառակողմ ընդունված իր հայտարարությամբ, որով և խորտակվել է Արցախի հարցը: Այսինքն, նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո Արցախի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգում փակված չէր համարվում և հնարավորություն կար Արցախը պահել հայկական` դրանով ապահովելով նաև Հայաստանի անվտանգությունը:

2. Երկրորդ պնդումն ըստ Վլադիմիր Պուտինի. նախորդ իշխանությունների ժամանակ բանակցային գործընթացի գլխավոր թեման եղել է Արցախի կարգավիճակի հարցը և Հայաստանի նախկին իշխանությունները (Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ) միշտ պնդել են կարգավիճակը որոշող ռեֆերենդումի անհրաժեշտությունը: Նա նշել է նաև, որ բոլորին պարզ էր, որ ռեֆերենդումը, անկախ նրանից, թե երբ կանցկացվեր` բերելու էր Արցախի անկախությանը, որովհետև ի սկզբանե պարզ էին լինելու նրա արդյունքները: Պատահական չէր, որ Ալիևը 2016թ. հոկտեմբերին ասում էր, որ իր վրա ճնշում կա Արցախի անկախությունը ճանաչելու հարցում:

Արցախի հարցը լուծել հոգուտ Ադրբեջանի: Ահա սա էր Նիկոլի սեփական կետը և 2018թ. թավշյա իշխանազավթման գլխավոր պատճառը:

Հայաստանը կորցրեց իր անվտանգ, խաղաղ և ապահով ապրելու իրական հնարավորությունը»:

--00—ՅՄ