Տրանսգենդերների իրավունքներից՝ «ֆեյքերի» դեմ պայքար․ քննարկում 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

ԲՀԿ-ն Արցախի հարցով փակ լսումների համար դիմել է ԱԺ նախագահին։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը, հավելելով, որ արցախյան հակամարտության շուրջ ծավալվող վերջին զարգացումների, և մասնավորապես Փաշինյան-Ալիև Վիեննայում կայացած հանդիպման հետ կապված պարզաբանումների կարիք ունեն։

Պատգամավորն անդրադարձել է նաև կառավարության վերջին նիստի ընթացքում վարչապետի՝ ԱԱԾ պետին տրված հանձնարարականին, համաձայն որի, ԱԱԾ-ն պետք է զբաղվի մանիպուլյացիաներ անող «ֆեյքերով» որոնք էլ իրենց հերթին, ըստ Փաշինյանի այսօր սպառնում են  ազգային անվտանգությանը։ Այս հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԱԺ-ում տեղի ունեցած հայ տրանսգենդեր կնոջ ելույթին և այս համայնքին պատկանող անձանց իրավունքներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս