«Կարմիր բերետները» ոստիկանության խայտառակությունն են. քաղաքացիները՝ բռնությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

«Հայաստանում այսօր կան տասնյակ, եթե չասենք՝ հարյուրավոր ոստիկաններ, որոնք ենթարկվում են թրաֆիքինգի։ Խոսքն այն հարյուրավոր ոստիկանների  մասին է, որոնց բողոքի ցույցերի ժամանակ տարբեր դեպքերի հանգամանքներով պայմանավորված՝ ստիպում են կեղծ ցուցմունք տալ։ Տասնյակ դեպքեր կան, երբ դատարանում այնքան անհարմար վիճակի մեջ է հայտնվում այդ ոստիկանը, որ նույնիսկ դատավորն է վրան ծիծաղում»,- երեկ Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

24News-ն իրականացրել է հարցում, պարզելու, թե ըստ քաղաքացիների, արդյոք ոստիկանները ենթարկվո՞ւմ են թրաֆիքինգի, թե ոչ։ Հարցված քաղաքացիներից մեկի կարծիքով, ոստիկանները չեն կարող ենթարկվել բռնության․ «Կարմիր բերետավորները» ո՞նց կարող են ենթարկվել բռնության, իրենք են բռնության ենթարկողները»։ Մեկ այլ քաղաքացու կարծիքով, ոստիկանների գործողությունները բողոքի անհնազանդության ակցիաների ժամանակ իրավաչափ են․ «Արտասահմանում եթե ոստիկանին կպնեք, գիտե՞ք ձեզ ինչ կանեն, բայց դուք ոստիկան եք ծեծում»։

Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ