«Դե թող Երևանն էլ տա, հո ամեն բան զիջելով չի». քաղաքացիները՝ Տավուշի գյուղերի հանձնման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթվա սկզբին այցելել էր Տավուշի մարզ՝ հանդիպելու Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբեր և հարակից համայնքների ղեկավարների, բնակիչների հետ։ Վերջինս նրանց հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր՝ եթե այդ 4 գյուղերը չհանձնվեն, ապա պատերազմ կլինի, սակայն հանձնելու դեպքում էլ խաղաղության երաշխիքներ չկան։

24News-ը մայրաքաղաքում իրականացրել է հարցում՝ պարզելու քաղաքացիների դիրքորոշումը։ Հարցմանը մասնակից քաղաքացիներից մեկը նշեց․ «Դե թող միանգամից Երևանն էլ հանձնի, վերջանա գնա, հո ամեն բան զիջելով չի», «Մենք պետք է պայքարենք, էլ տեղ չունենք զիջելու»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում։

 

--00—ԱՊ