Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ծանոթացել Է Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

367694113_1619194958489593_453510618140918734_n

Նոյեմբերի 3-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ և տեղում ծանոթացել Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին:

Փոխվարչապետին է ներկայացվել ինչպես արդեն իսկ կատարված,այնպես էլ ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:

Այցի ավարտին փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ` աշխատանքների հետագա ընթացքն արդյունավետ կերպով կազմակերպելու և  շինարարությունը սեղմ ժամկետներում ավարտելու ուղղությամբ:

--00—ՅՄ