ՍԴ որոշման համաձայն՝ Լևոն Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի ու ներկայանա ԱԺ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

լև

Եթե Լևոն Քոչարյանը ցանկություն հայտնի վերցնել մանդատը, ապա ՀՀ սահմանադրական դատարանի` 2021 թ. որոշման համաձայն նոյեմբերի 6–ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է մանդատ շնորհի նրան, որից հետո նա պետք է անհապաղ ազատ արձակվի կալանավայրից, ներկայանա ԱԺ հաջորդ նիստին ու տա պատգամավորական երդում։ ArmeniaSputnik-ի հետ զրույցում այդ մասին ասել է  ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Այս պահի դրությամբ մանդատի հերթը Լևոն Քոչարյանինն է, որը ապօրինի կալանքի տակ է գտնվում Նուբարաշեն ՔԿՀ–ում և դատական վերջին ապօրինությունն այն էր, որ ևս երկու ամսով երկարացվեց նրա կալանքը»,– նշել է  Մինասյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՀ