Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունը ԱՊՀ երկրներում. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

putin-e1687807957988

Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունը, ավանդական արժեքները և ընդհանուր առմամբ իրավիճակը ԱՊՀ երկրներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, սոցիալական կայունությունը և ավանդական արժեքները և մշակութային կապերը խաթարելուն։

ՌԴ նախագահը նշել է, որ ԱՊՀ երկրների համար ընդհանուր սպառնալիքներ են մնում ահաբեկչությունն ու կազմակերպված հանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և անօրինական միգրացիան, արմատականությունն ու ծայրահեղականությունը, ինչպես նաև ռիսկերը տնտեսական, տեղեկատվական, տեխնոլոգիական և կենսաբանական անվտանգության ոլորտում․ «Անվտանգության խորհուրդների միջոցով համագործակցությունը կշարունակի ծառայել ԱՊՀ երկրների կայունության և անվտանգության ամրապնդմանը և ընդհանուր նպատակներին հասնելու համակարգված մոտեցումների մշակմանը»,-ասել է նա։

--00—ՅՄ