Խորվաթիայի պաշտպանության նախարարը վթարի է ենթարկվել․ կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Screenshot_5

Խորվաթիայի պաշտպանության նախարար Մարիո Բանոզիչը վնասվածքներ է ստացել ավտովթարի հետևանքով, մահացել է մեկ մարդ։ Այս մասին հայտնում է АР-ը։

44-ամյա Բանոզիչը մեքենայի ղեկին է եղել, երբ բախում է տեղի ունեցել միկրոավտոբուսի հետ, ինչի հետևանքով միկրոավտուբուսի վարորդը մահացել է:

Հետաքննությունն է սկսվել՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել։

--00—ՅՄ