Արարատ Միրզոյանը պատմել է «Չեթամ հաուս»-ում «արժեքավոր քննարկման» մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

մի

Արժեքավոր քննարկում է տեղի ունեցել «Չեթամ հաուս»-ում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տարածաշրջանային զարգացումների, Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման մեր տեսլականի վերաբերյալ։ Այս մասին X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Առանցքային դեր են խաղում Գրանադայի քառակողմ հայտարարությանը հանձնառությունը և տարածաշրջանային նախագծերի խթանումը, ինչպիսին է «Խաղաղության խաչմերուկը», - գրել է Միրզոյանը:

Chatham House-ը կամ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը բրիտանական վերլուծական կենտրոն է միջազգային հարաբերությունների ոլորտում։ 

--00—ԼՀ