Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն են քննարկել ՀՀ և Բուլղարիայի ԱԳՆ ղեկավարները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

միրզ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի արտգործնախարար Գաբրիել Մարիայի հետ։ 

Twitter-ի իր միկրոբլոգում Միրզոյանը տեղեկացրել է, որ խոսվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին, ընդգծվել է Լաչինի միջանցքի շրջափակման վերացմանն ուղղված գործողությունների հրատապությունը։

Կարևորվել է նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև գործընկերությունը և երկկողմ քաղաքական երկխոսությունը։

--00—ԼՀ