Վանաձորում բախվել են «Газ 31029»-ն ու «Ваз 2106»-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

jhbjhb

Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում փաստաթղթեր են ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի կողմից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 16-ին, ժամը 09:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 5 հասցեի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչներ 44-ամյա Դավիթ Մարուքյանի վարած Газ 31029 մակնիշի և 88-ամյա Յուրիկ Կիրակոսյանի վարած Ваз 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 06-ի վարորդը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ