Թուրքիան և ԵՄ-ն կամրապնդեն համագործակցությունը միգրացիայի և անվտանգության հարցերում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Screenshot_2

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացել է  Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի երկխոսության և անվտանգության հարցերով հանդիպումը։

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յրլիքայայի և ԵՄ հանձնաժողովի ներքին գործերի հարցերով պատասխանատու Իլվա Յոհանսոնը կիսել են իրենց տեսակետները անկանոն միգրացիայի կանխարգելման քաղաքականության և գործողությունների վերաբերյալ։

Մասնավորապես Թուրքիան և Եվրամիությունը հաստատել են իրենց կամքը՝ ամրապնդելու համագործակցությունը  անկանոն միգրացիայի կանխման, «ահաբեկչության» դեմ պայքարի, Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի գործընթացների արագացման և ազատություն ապահովման հարցերում։

Նշվում է, որ կողմերը քննարկել են ընդհանուր մոտեցումները սահմանների անվտանգության և ներգաղթյալների մաքսանենգության դեմ պայքարում, ինչպես նաև գնահատել են, թե ինչպես կարող են ամրապնդել ներգաղթյալների և իրավապահ մարմինների համագործակցությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ