Վաղը Հայաստան կայցելի Էստոնիայի ԱԳ նախարարը, հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

photo_2023-12-12_18-40-07

Դեկտեմբերի 13-14-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնանի համատեղ մամուլի ասուլիսը:

--00—ՅՄ