Իջևան-Դիլիջան երթուղայինի վթարից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, կա հոսպիտալացված անձ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

2

Իջևան-Դիլիջան երթուղայինի վթարից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Իջևանի բժշկական կենտրոնից հայտնել են ArmeniaSputnik-ին:

Իջևանի ԲԿ է տեղափոխվել 12 մարդ, նրանց մեծ մասը ունի թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ Տուժածներից միայն մեկն է հոսպիտալացվել, նա ստացել է կրծքավանդակի փակ վնասվածք, մնացածը դեռ հետազոտման փուլում են։

Հիշեցնենք, որ այսօր խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Shamshyan.con-ի փոխանցմամբ, Իջևան-Սևան-Երևան ավտաճանապարհի 130-րդ կմ հատվածում՝ Իջևանի վարչական տարածքում, բախվել են Իջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:

 

 --00—ԱՊ