Վիրավորին հիվանդանոց տեղափոխող Skoda-ի վարորդը դարձել է «կասկադյորական» վթարի հեղինակ․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

վթ

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Մանուկյանը իր վարած Skoda մակնիշի ավտոմեքենայով «Նոյ» թաղամասում՝ Մեծարենցի փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աղբի համար տեղադրված արկղերին, ապա գազատար խողովակին՝ հիմքից կոտրելով խողովակի բետոնե հենասյունը։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։



Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։



Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ