Հայաստանը մտադիր չէ տորպեդահարել ՀԱՊԿ-ի գործունեությունը․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

աա

Ըստ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Երևանը մտադիր չէ տորպեդահարել ՀԱՊԿ-ի գործունեությունը, ՀՀ-ն կվավերացնի կազմակերպության միայն այն փաստաթղթերը, որոնք չեն հակասում հայկական շահերին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց խորհրդարանի խոսնակը։

«Մենք ոչ մի կերպ չենք պատրաստվում տորպեդահարել ՀԱՊԿ-ի գործունեությունը, եթե այդ փաստաթղթերը հակասում են Հայաստանի Հանրապետության շահերին, մենք դրանք չենք ստորագրի, նման օրինակներ եղել են»,- մասնավորապես նշեց Սիմոնյանը։

 

--00—ԱՊ