Ապարանում, Թալինում‚ Արթիկում, Լանջիկում թույլ ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 5, 24News

հ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․ Հունվարի 5-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի, Թալինի‚ Արթիկի տարածաշրջաններում և Լանջիկ բնակավայրի հատվածում թույլ ձյուն է տեղում, իսկ Էջմիածնի տարածաշրջանում՝ անձրև։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

--00--ՍՊ