Volkswagen-ը մերկասառույց պատճառով կողաշրջվել է. հղի կնոջը տեղում օգնություն է ցուցաբերել ամուսինը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 6, 24News

վթ

Այսօր՝ հունվարի 6-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա Գարիկ Կարապետյանն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի Մ 1 ավտոճանապարհի 83 կմ հատվածում մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ