Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

1127474-1

Ճապոնիայում շաբաթվա սկզբին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի, ավելի քան 210-ը դեռևս անհետ կորած են համարվում, հայտնում է Kyodo գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի մասին։

Գործակալությունը նշում է, որ Վաձիմե քաղաքի իշխանությունները, որն ամենաշատն է տուժել, կարծում են, որ մոտ 100 վայր կա, որտեղ մարդիկ դեռ մնացել են ավերված շենքերի փլատակների տակ:

--00—ՅՄ