Նեթանյահուն մերժել է իսրայելի գերիներին վերադարձնելու՝ ՀԱՄԱՍ-ի առաջարկած պայմանները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

1128555

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մերժել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջադրած պայմանները, որոնցով առաջարկվում էր վերջ դնել պատերազմին և ազատել իսրայելցի պատանդներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ ըստ այդ պայմանների՝ Իսրայելը պետք է լիովին դուրս գար Գազայի հատվածից և անկլավի վերահսկողությունը թողներ ՀԱՄԱՍ-ին։

«Մեր պատանդների ազատ արձակման դիմաց ՀԱՄԱՍ-ը պահանջում է պատերազմի ավարտ, մեր ուժերի դուրսբերում Գազայից, բոլոր մարդասպանների և բռնաբարողների ազատ արձակում», - ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ մերժում է այդ պայմանները։

ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաներից մեկը Reuters գործակալությանը հայտնել է, որ Գազայում ռազմական գործողությունները դադարեցնելուց Նեթանյահուի հրաժարվելը «նշանակում է, որ գերիների վերադարձի ոչ մի շանս չկա»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ