Նյու Յորքի հայկական համայնքում ցանկություն կա Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների համար պայքարելու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Screenshot_7

Երեք օրով Նյու Յորքում էինք՝ և՛ միջազգային որոշ կազմակերպությունների, և՛ տեղի հայկական շրջանակների հետ հանդիպումների նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Լավ նորությունն այն է, որ հայկական համայնքում ցանկությունն ու մղումը կա Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների համար պայքարելու, սակայն Սփյուռքն ուղղության և գործնական քայլերի կարիք է զգում: Իսկ վատ նորությունը (բայց ոչ անակնկալ) այն է, որ միջազգային կազմակերպություններում բավարար կամք ու վճռականություն չկա մեր հարցերը հետևողական ու համապարփակ ուշադրության ներքո պահելու:

Երկու ճակատում էլ հսկայական կարիք ու որոշակի հնարավորություններ կան աշխատելու, սակայն ճամփան երկար է, և պետք է պատրաստ լինենք ռազմավարական պայքարի:

Վերադարձանք Վաշինգտոն՝ ևս մի քանի օր այստեղ բազմազան հանդիպումներ ունենալու նպատակով»։

--00—ՅՄ