Մինսկը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դիմում չի ստացել. Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Մինսկը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին դիմում չի ստացել։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է մնա կազմակերպության անդամ։

Լուկաշենկոն նաև հավելել է, որ հանգիստ է արձագանքում Փաշինյանի հայտարարությանը՝ կազմակերպությանը Երևանի մասնակցությունը «սառեցնելու մասին» հայտարարությանը. «Առանց Հայաստանի ՀԱՊԿ-ը չի փլուզվի»,-ասել է նա: 

Միևնույն ժամանակ Լուկաշենկոն խորհուրդ է տվել չշտապել դուրս գալ ինտեգրացիոն կառույցներից ՝ հայտարարելով, որ հետ վերադառնալը դժվար կլինի:

--00—ՅՄ