Ավանեսյանը Լոս Անջելեսում է․ «Ռոնալդ Ռեյգանի բժշկական» կենտրոնում ծանոթացել է նորածնային սքրինինգին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

l-0x267wh-2048x1193z-0.3838

ԱՄՆ կատարած այցի ընթացքում այցելեցի նաև Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանի (UCLA) «Ռոնալդ Ռեյգանի բժշկական» կենտրոն: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Անձնակազմի հետ քննարկեցինք բժշկական ծառայությունների որակի և պացիենտների անվտանգության հետ կապված խնդիրները:

Շրջել եմ նաև «Ռոնալդ Ռեյգանի բժշկականի» մանկական հիվանդանոցում (UCLA Mattel Children's Hospital), որտեղ ծանոթացա բուժքույրերի վերապատրաստման ծրագրերին, նորածնային սքրինինգներին, ինչպես նաև նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի հագեցվածությանն ու մատուցվող ծառայություններին:

Այցի ընթացքում մտերմիկ հանդիպում ունեցա բժշկական և հանրային առողջապահության ֆակուլտետների հայ ուսանողների հետ, քննարկեցինք ՀՀ առողջապահական համակարգում կատարվող փոփոխությունները և նրանց հետագա ներգրավման հնարավորությունները»,- գրել է նախարարը:

--00—ՅՄ