ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Թուրքիայի և ՌԴ նախագահներ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։
TAСС-ի հաղորդմամբ՝ Էրդողանը շնորհավորել է Պուտինին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Էրդողանը Ռուսաստանի նախագահին հաջողություններ է մաղթել պետական գործում՝ ի շահ Ռուսաստանի ժողովրդի։
Կողմերը քննարկել են միջազգային կայունության և անվտանգության ամրապնդման հարցեր, որոնք վերաբերում են, մասնավորապես, Սևծովյան տարածաշրջանին։
Պուտինն ու Էրդողանը հայտնել են հետագա սերտ փոխգործակցության տրամադրվածությունը՝ ի շահ ռուս-թուրքական բազմապլան հարաբերությունների զարգացման։
--00—ՍՊ