Փաշինյանի տխմար, արկածախնդիր քաղաքականությունն է այս խնդիրների պատճառը, ոչ թե բանակն ու ժողովուրդը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Եթե Ադրբեջանին տարածքներ են տրվում, ապա նրանք էլ մեր տարածք են ներխուժել և պետք է իրենք էլ դուրս գան, մինչդեռ Բաքուն ասում է՝ նման բան չկա, սահմանազատումը կանցկացվի այնպես, ինչպես մենք ենք ուզում։ Արդյունքում Ադրբեջանը կվերահսկի ոչ միայն հայկական բնակավայրերը, այլև ռազմավարական ճանապարհները, առանց որևէ բան դրանց դիմաց զիջելու։ Փաշինյանի տխմար, արկածախնդիր քաղաքականությունն է, որ այս խնդիրների առջև ենք, ոչ թե բանակն ու ժողովուրդն է մեղավոր։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ տարածաշրջան այցին՝ քաղաքական վերլուծաբանն ասաց, որ կարևոր է, թե Յենս Ստոլտենբերգն ինչ է խոսել Ադրբեջանի հետ, իրական խոսակցությունը նրանց հետ է․ «Եթե խաղաղություն են ուզում հաստատել, պետք է Ադրբեջանին ստիպեն՝ ասի այն գինը, որը պետք է տրվի խաղաղության դիմաց։ Պարզ առևտուր է եղել, ինչով է ավարտվել՝ պարզ չէ, կարողացե՞լ են համոզել, որ չհարձակվի ՀՀ-ի վրա մինչև ռուսները դուրս գան, ավելի ուշ պարզ կլինի»,-ընդգծեց Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ