Զախարյանը՝ Ռեալ Սոսյեդադում առաջին գոլի մասին. թիմակիցներս շնորհավորեցին ինձ, բոլորը շատ էին ուրախ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

ֆ

 

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է Իսպանիայի առաջնությունում իր առաջին գոլին թիմակիցների արձագանքների մասին։ Հիշեցնենք, որ Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում իր առաջին գոլը խփել է մարտի 15-ին Լա լիգայի՝ «Կադիսի» հետ խաղում։

«Բոլորը երջանիկ էին։ Անկեղծ ասած, տղաներից նման արձագանք չէի էլ սպասում։ Իսկապես, բոլորը մոտեցան ու շնորհավորեցին ինձ»,- Զախարյանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի Սպորտ»-ը։

Հիշեցնենք, որ Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել Մոսկվայի «Դինամոյից» 2023 թվականի ամռանը 13 միլիոն եվրոյի դիմաց: Իսպանական թիմի կազմում բոլոր մրցաշարերում Զախարյանն անցկացրել է 32 խաղ (ներառյալ 5-ը՝ Չեմպիոնների լիգայում), դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։ Նրա գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 15 մլն եվրո։
 

Աղբյուրը՝ Armsport