Պապոյանը և Գեգինատը քննարկել են Բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրության վերաբերյալ հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

l-0x169wh-2048x1194z-0.3838

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարար Գևորգ Պապոյանը մարտի 21-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Հանդիպման նպատակն էր քննարկել Բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրության և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արդիականացման հետ կապված տեխնիկական աջակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Պատվիրակության անդամները Գևորգ Պապոյանին ներկայացրել են Բաժնետիրական ընկերությունների մասին ներկայիս օրենսդրության և բիզնես ռեգիստրի կարգավիճակի գնահատումների շրջանակներում կատարված հիմնական բացահայտումները, համապատասխան օրենսդրության շրջանակի բարեփոխման և բիզնես ռեգիստրի արդիականացման և թվայնացման իմաստով մոտեցումներն ու հիմնական սկզբունքները։

--00—ՅՄ