Չեմ բացառում՝ եթե Տավուշի գյուղերը չհանձնվեն, Ադրբեջանը կհարձակվի, ինչի չէ որ. Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

սս

«Մենք փնտրտուքի մեջ ենք այն մարդկանց, ովքեր համարում են՝ դրանք ՀՀ-ի տարածք են։ Ես ասել եմ, որ ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ։

Երբ սեպտեմբերի 21-ին բոլորով դուրս ենք գալիս փողոց և նշում Անկախության օրը, մենք նշո՞ւմ ենք ինչ-որ կոնկրետ բան։ Տավուշի բնակիչները գիտեն, որ գծից այն կողմ միշտ եղել է Ադրբեջան։ Հայաստանի բոլոր իշխանությունները և մենք էլ Վրաստան գնալուց միշտ տեսել ենք այդ ճանապարհը։ Նույնիսկ ինչ-որ ժամանակ կանգնում և ցույց էինք տալիս, որ սա Ադրբեջանն է»,-նշեց Սիմոնյանը։

«Նախապես ասում եմ՝ չի ստացվի։ ՀՀ որևէ մաս սակարկման նույնիսկ չի ենթարկվում։ Երբ Ղարաբաղի պատերազմն էր, և փողոցում պտտվող տարբեր դուրսպրծուկներ մե՛կ մեղադրում էին հողերը հանձնելու, մե՛կ մեղադրում էին հողերը չհանձնելու,  պատերազմը ժամանակին չկանգնեցնելու մեջ, ասում էին՝ բա որ էդպես էր, ինչո՞ւ ժամանակին այդպես չարեցիք։

Հիմա տեղի է ունենում ՀՀ-ի տարածքի գծում, որը ապացուցված է։ Ես չեմ բացառում, որ եթե այդ գյուղերը չհանձնվեն, Ադրբեջանը կհարձակվի, ինչի չէ որ։ Իհարկե, մենք պատրաստ ենք և այնպես չէ, որ մենք այդ տրամաբանությունից ենք ելնում»։

 

--00—ԱՊ