Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

1133450

Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:

23-րդ «Արտավազդ»-ը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ կհնչեինմրցանակակիրների անունները Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ասաց՝ Թատրոնի միջազգային օրն առանձնահատուկ է: «1961 թվականին Պետեր Բրուկի առաջարկությամբ մարտի 27-ը որոշվեց կոչել Թատրոնի միջազգային օր: Մինչ օրս ամեն տարի ամբողջ աշխարհը մեծ ցնծությամբ, ոգևորությամբ նշում է այդ տոնը»,-շեշտեց նա և հավելեց՝ թատերական աշխարհը ժամանակ առ ժամանակ ալեկոծվում է, ստիպված է լինում լուծել հարցեր, որոնք շատ դեպքերում բացարձակ կապ չունեն թատրոնի հետ, սակայն անում է դա: «Մեր ժամանակներն էլ բացառություն չեն, սակայն մենք գիտենք, որ նման օրերը երկար չեն տևելու: Պինդ մնանք, ամուր լինենք, լծված լինենք մեր գործին»,-մաղթեց Ղազանչյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ