Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը․ Վեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց հայ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

dd

Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց Ոտնլվայի կարգը: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ 

d

Սրբազան արարողության ընթացքում՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը։ Ապա շարականների երգեցողության ներքո, Աստվածորդու օրինակով Նորին Սրբությունը ծնրադիր լվաց և յուղով օծեց Մայր Աթոռի միաբաններ՝ Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանի, Բարեշնորհ Հակոբ սարկավագ Գևորգյանի, Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի սան Արման սարկավագ Գազազյանի, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի, արգենտինահայ ձեռնարկատեր Խուան Պաբլո Մարկարյանի, ԵՊՀ ուսանողներ Արթուր Նիգարյանի, Դավիթ Գրիգորյանի, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողներ Արթուր Միքայելյանի, Արամ Ալեքսանյանի, «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Գագիկ Հովհաննիսյանի, Արեգ Միրզոյանի, Գևորգ Ներսիսյանի, ինչպես նաև մանուկներ Ռոբերտ Ասրյանի և Տիգրան Մարգարյանի ոտքերը։

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին:

--00—ՍՊ