Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

դդ

Էս խոսակցությունը նրա մասին է, որ մենք պատրաստ ենք էս կտորում(Բաղանիս-Այրում-Կըզըլ Հաջիլի) անել դեմարկացիա՝ ինչ մերն է, մնալու է մերը, ինչը իրենց է, թող մնա իրենց: Այդ մասին Հանրային Հ/Ը-ի եթերում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ներկայացնելով քարտեզ, թե ըստ Ալմաթիի հռչակագրի՝ Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններում որտեղ է անցնում ՀՀ-Ադրբեջան սահմանագիծը։

«Սահմանի դեղին գծի տարածքում գազատար չկա, կա ճանապարհի մի կտոր, որ երբ խոսակցությունը գա, հասնի այն բանին, որ հասկանանք՝ ճանապարհի այդ կտորն ինչ ենք անելու, մեր դիրքորոշումն այն է, որ մենք մեր ճանապարհը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել։ Կնայենք՝ որն է մեր համար ամենահարմար բանը, կանենք»,- ասել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահը «անգրագետ» է որակել այն պնդումները, որ ՀՀ իշխանությունը հանձնելու է Ոսկեպարը․

«Էն գյուղերը, որոնք նշում է Ադրբեջանը դրանք են՝ Բաղանիս-Այրում, Աշըղ-Ասքիպարա, Խեյրումլի և Կըզըլ Հաջիլի, վերջինը հիմա իրենց մոտ է: Ամբողջ տրամաբանությունը այն է, որ  ասում են՝ Ոսկեպարը հանձնում են, ինչ Ոսկեպարի մասին է խոսքը, էդ անգրագետ պնդումները, որոնք կան կամ անգիրագիտությունից են արվում, կամ սադրելու համար են արվում, Հայստանում ներքաղաքական պրոցես սկսելու: Էս խոսակցությունը նրա մասին է, որ մենք պատրաստ ենք էս կտորում անել դեմարկացիա՝ մերը ինչ մերն է, մնալու է մերը, ինչը իրենց է, թող մնա իրենց»,-ասել է նա:

 

--00—ՍՊ