Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ, խեցգետիններին բաց են թողել լիճ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

dd

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում այսօր՝ ապրիլի 15- ին, Չկալովկա բնակավայրին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 հատ խեցգետնաորսիչ: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 

133 խեցգետին կենդանի բաց է թողնվել լիճ:

Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

--00—ՍՊ