Արամ Հովհաննիսյանը պարգևներ է հանձնել ոստիկանության մի խումբ ծառայողների

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

photo_2024-04-17_17-09-48

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև Ոստիկանության 106-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ապրիլի 17-ին ՆԳ նախարարությունում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։

Մինչ պարգևների հանձնումը՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը Ոստիկանության օրվա կապակցությամբ շնորհավորեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց բարեխիղճ ծառայության համար։

Արամ Հովհաննիսյանը ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար «Համագործակցության համար» մեդալներ հանձնեց ոստիկանության բարձրաստիճան մի խումբ սպաների:

Իսկ ծառայության մեջ աչքի ընկած 22 պարեկային ծառայողի շնորհվեց «ոստիկանության լեյտենանտ» սպայական կոչում։

--00—ՅՄ