Անբարոյականություն է Արցախն օգտագործել իշխանության գալու կամ ռևանշ անելու համար. Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Արցախն օգտագործել իշխանության գալու կամ ռևանշ անելու նպատակով, առնվազն, անբարոյականություն է», - այդ մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։

ԼՀԿ պատգամավորի խոսքով՝ նույնիսկ, եթե որոշ քաղաքական ուժերի մտքով անցել է դա, Արցախի ժողովուրդը հնարավորություն չի տան նրանց քաղաքական նպատակների համար օգտագործել իրենց։

Անդրադառնալով ՀՔԾ-ի կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցման մերժմանը՝ Թանդիլյանն ասել է, որ էթիկայի հանձնաժողով ստեղծելու կարիք չկա, որովհետև այստեղ ևս դա որևէ հետևանք չի ունենալու։

Ըստ պատգամավորըի՝ հարցը կարգավորելու միակ ճանապարհը ԱԺ խորհրդի նախաձեռնությամբ ՍԴ դիմելն ու սահամադրականությունը վիճարկելն է։

Շարունակությունը՝ տեսանյութում։