ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր: