Ոստիկանները Այնթապից կասկածանքով բերման են ենթարկել երեք երիտասարդի

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

.

Ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Մասիսի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, հունիսի 16-ին, ժամը 15.30-ին, Այնթապ գյուղից բերման են ենթարկել Երեւան քաղաքի 17-25 տարեկան երեք բնակչի:

Ոստիկանությունից հայտնում են, որ 17-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ, ձեռքի պայուսակում, հայտնաբերվել են 5 (համապատասխանաբար լցված 3 գ, 23 գ, 13 գ, 14 գ եւ 33 գ) պոլիէթիլենային տոպրակներ՝ լցված մոտ 86 գ կշռով կանեփանման բույսի կանաչ զանգվածով:

Ըստ նրա հայտարարության՝ հայտնաբերվածն իրենն է, քաղել է Այնթապ գյուղի դաշտերից՝ անձնական օգտագործման համար:

Հայտնաբերվածը փաթեթավորվել է դատաքիմիական փորձաքննության ուղարկելու համար:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս