Կառավարությունն առաջիկայում կստանա 2 մլն 700 հազար եվրոյի չափով դրամաշնորհ․«Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 19, 24News

կառավարություն

«Ժողովուրդ»-ը գրում է․

«ՀՀ կառավարությունն առաջիկայում դրամաշնորհ կստանա՝ 2 մլն 700 հազար եվրոյի չափով: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախա­րարությունն առաջիկայում կառավա­րությանը կներկայացնի դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տա­լու մասին որոշման նախագիծ:

«Ժողո­վուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի միջև նախատեսվում է ստորագրել 2 մլն 700 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագիր՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառա­վարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաև հիմ­նականում արտարժույթի փոխանակ­ման ծախսերը վճարելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս