Դա Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կարծիքն է․ ԲԴԽ անդամի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

ԱՍ

ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրված ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու վերաբերյալ հայտարարությունը:

«Իմ այսօրվա կարգավիճակով, որպես ԲԴԽ անդամի թեկնածու, ես ճիշտ չեմ համարի մեկնաբանել եւ խորը իրավական վերլուծություն կատարել համապատասխան դրույթների: Ուղղակի կարող եմ նշել, որ դա Սահմանադրական դատարանի դատավոր հարգարժան պարոն Վահե Գրիգորյանի կարծիքն է, որը հիմնված է համապատասխան Սահմանադրության և այլ դրույթների վերլուծության հիման վրա»,- նշեց Վիգեն Քոչարյանը եւ հավելեց, որ այն վերլուծությունը, որ կատարել է Վահե Գրիգորյանը, ինքը չի կատարել. «Դրա համար այդ հարցին պատասխանելն այս պահին տեղին չեմ համարում»:

Հարցին, թե ինչպիսին կլինի Վենետիկի հանձնաժողովի տեսակետը այս հարցի վերաբերյալ, փոխնախարարը պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովը տեսակետներ հայտնում է համապատասխան փաստաթղթերի, հարցադրումների հետ կապված. «Դեռևս մենք այս զարգացումների հետ կապված ո՛չ հարցադրում ունենք, ո՛չ էլ արձագանք»: