ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
Հունիսի 24-ին՝ ժամը 10։00-ի սահմանում Լոռու մարզում վրաերթ է տեղի ունեցել։ Վանաձորի բնակիչը՝ 70-ամյա Սեյրան Ստեփանյանը, իր վարած Volkswagen Bora մակիշի 35 AԼ 768 համարանիշի ավտոմեքենայով Մոսկովյան փողոցի 52 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ Վանաձորի Թումանյան փողոցի բնակիչ, 60-ամյա Համեստ Սարգսյանին։
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին, որն այս պահին հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ, տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն։
Աղբյորը նաև նշում է, որ վարորդ Ս. Ստեփանյանն աշխատում է Լոռու մարզի ռադիոհեռուստատեսության պետ, իսկ վիրավորը, ում կյանքի համար բժիշկները պայքարում են, աշխատում է Վանաձորի հոսպիտալում՝ որպես ճաշարանի պետ։
Հունիսի 24-ին Լոռու մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով նյութեր են նախապատրաստվում։