Աղավնաձորի բնակիչը անասնագոմի տանիքը քանդելիս հրացան է հայտնաբերել և հանձնել ոստիկանոթյուն

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 18, 24News

.

Հուլիսի 17-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է ներկայացել Աղավնաձոր գյուղի 50-ամյա մի բնակիչ եւ հայտնել, որ նույն օրը իրենց տանը կից անասնագոմի տանիքը քանդելիս հայտնաբերել է հրացան, որը թաքցրել էր հանգուցյալ հայրը, եւ ինքը ցանկանում է կամավոր հանձնել այն ոստիկանություն:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նշված վայրում տղամարդը ներկայացրել է «Կարաբին» տիպի ակոսափող հրացան:

Նշանակվել է փորձաքննություն:

Նասխապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս