Աշտարակը, որի վրայից քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ Հարավկովկասյան երկաթուղունն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 30, 24News

34.thumb

Հուլիսի 29-ին, ժամը 18:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում քաղաքացին բարձրացել է «ՎիվաՍել ՄՏՍ»-ին պատկանող աշտարակը և փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով աշտարակից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ աշտարակը պատկանում է Հարավկովկասյան երկաթուղուն:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ոստիկանության աշխատակիցները իջեցրել են Գ.Պ.-ին (ծնված 1993 թ.) և տեղափոխել ոստիկանական բաժանմունք: