Տաշիրի բնակչուհին դիտավորյալ հրկիզել է հարևանի հողամասը․ վնասը՝ 400 000 դրամ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

հրդեհ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 21։50-ին, ահազանգ էր ստացվել, որ այրվում է Տաշիր քաղաքի մի բնակչի խոտը: Ոստիկանության Տաշիրի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տանը կից հողամասում, այրվել է խոտի շուրջ 500 հակ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Տաշիրի քրեական հետախույզները հաջորդ օրը պարզել են, որ կրակայրիչով դիտավորությամբ խոտը հրկիզել է նույն փողոցի բնակիչ, 48-ամյա մի կին: Պատճառվել է մոտ 400 000 դրամի վնաս:

Կինը տվել է խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: