Ներքին համոզմունք ունեմ, որ մոլորվել է․ Տոնոյանը՝ Ադրբեջանում հայտնված զինվորի մասին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

Դավիթ

Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքներին, հայտարարել է, որ եղածը պարզելու համար հետաքննություն է իրականացվում: Այդ մասին հայտնում է armenpress.am-ը։

«Այս փուլում դեռևս իրականացվում է հետաքննություն կատարվածի վերաբերյալ: Անձամբ ես կարծում եմ, որ մեր զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է»,- ասել է Տոնոյանը:

Հարցին՝ իսկ ինչպե՞ս կմեկնաբանի ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությանը, թե զինծառայողի՝ Ադրբեջանում հայտնվելու պատճառը նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքն է, նախարարը պատասխանել է, որ դա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է:

«Չեմ կարծում, որ դա պետք է տարածել: Ես ներքին համոզմունք ունեմ, որ նա ուղղակի մոլորվել է»,- նշել է Տոնոյանը, ապա հեցելել, որ դիմել են միջազգային համապատասխան կառույցներին` Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:

Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև զորամասում զինծառայողի հոգեբանական վիճակին, ապա նշել, որ որոշակի աշխատանք իրականացնելուց հետո կկարողանան հարցի վերաբերյալ հստակ պատասխան տալ:

«Բոլորիս համար ցավալի դեպք է, սակայն, կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ կընթանա»,- ասել է նախարարը, ապա կոչ արել Ադրբեջանի զինված ուժերին դադարեցնել ապատեղեկատվության տարածումը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news