ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 14, 24News
Սիրիայի հյուսիսային շրջանում, որտեղ նախատեսվում է ստեղծվել անվտանգության գոտի, Թուրքիան արդեն սկսել է գործարկել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը` նշելով, որ Սիրիայի անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ գործողությունների կենտրոնը ստեղծվելու է սահմանամերձ Շանլըուրֆայում: Այս մասին գրում է Էրմնեիհաբերը:
Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ նշյալ կենտրոնի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պահանջում է, որ անվտանգության գոտին ունենա մինչև 14կմ խորություն, իսկ Թուրքիան՝ 40կմ խորություն:
Անկարան ԱՄՆ-ին սպառնում է միայնակ ստեղծել այդ անվտանգության գոտին, եթեերկուստեք չհաջողվի վերջնական համաձայնության գալ։